Home / Հայաստան / Միկոյանի արձանը այս տարի չի տեղադրվի․ «ՀԺ»

Միկոյանի արձանը այս տարի չի տեղադրվի․ «ՀԺ»

ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի (լուսանկարում) արձանն այս տարի չի տեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Թերթը նշում է, որ արձանի տեղադրումն ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել այս տարվա ընթացքում:

«Կոնսերվացված վիճակ է հիմա, տեղաշարժ չունենք: Ինչ-որ ունեցել ենք, էլի ունենք և որոշումը, և արձանը: Բայց առավել կարևոր խնդիրները առաջնահերթ համարելով զբաղված ենք դրանցով: Բայց դա չի նշանակում, որ Միկոյանի արձանից մենք հրաժարվել ենք»,- ասել է Բարսեղյանը։

Ամեն դեպքում, նա չի էլ երաշխավորել, որ Միկոյանի արձանը կտեղադրվի հաջորդ տարի: Ըստ Բարսեղյանի՝ նախ պետք է իրականացվի Կարեն Դեմիրճյանի արձանի, հետո՝ 2015թ. աշնանը, Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը, և հետո հերթը կհասնի Միկոյանի արձանին։

Հիշեցնենք, որ Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու որոշումից հետո տասնյակ քաղաքացիներ, հասարակակն գործիչներ ՀՀ պաշտոնյաներին նամակ էին հղել՝ պահանջելով չտեղադրել արձանը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում  

Tekali Taxi