ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցանկություն չունի երկրի առաջին դեմք դառնալու: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում։ Վերջին շրջանում մամուլում հաճախ է արծարծվում այն տեղեկատվությունը, թե Օհանյանը Սերժ Սարգսյանի հավանական ժառանգորդներից մեկն է:
«Ժառանգորդի մյուս թեկնածուն էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ու, ըստ որոշ հրապարակումների, այս հողի վրա Օհանյանի ու Աբրահամյանի հարաբերությունները լարվել են, ինչը, սակայն, երեկ Օհանյանը հերքել է` ասելով, որ Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերությունները լավ են», – գրում է թերթը։
Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում