ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը, ով սեպտեմբերի 12-ին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ոչ դրական կարծիք է հայտնել ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, խիստ նկատողություն է ստացել կուսակցության կողմից։
Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում խոսքով, Մախսուդյանն այդ հարցազրույցում «անհավասարակշիռ ձևակերպումներ է» ներկայացրել։ «ՀԺ»-ն Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե ԲՀԿ կանոնադրության ո՞ր կետի հիման վրա են նկատողության արժանացրել պատգամավորին, և ո՞ր մարմինն է կայացրել այդ որոշումը։
«Դրանք ներկուսակցական խնդիրներ են, ու չեմ կարծում, որ պետք է հրապարակվեն», – ասել է Զոհրաբյանը։
«ՀԺ»-ն նշում է, որ ԲՀԿ անդամները, ըստ կանոնադրության, կարող են նկատողություն ստանալ այն դեպքում, երբ վերադաս մարմինների որոշումները չեն կատարել, կուսակցության բարի պատիվն են արատավորել, քրեորեն հետապնդելի արարք են կատարել։ Այդ ցանկում, սակայն, չկա կետ, ըստ որի ազատ կարծիք հայտնելու համար նկատողության են արժանանում, նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում