Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման զոհերի հիշատակին Անկարայում բացված «Ամոթի թանգարան» այս տարվա ցուցահանդեսը կրում է «Ազատությունն ու հույսը դեռ կանգուն են» կարգախոսը։ Ցուցահանդեսն անդրադառնում է 2013 թվականին տեղի ունեցած Ստամբուլի Գեզի այգու բողոքի ցույցերին, Ռոբոսկի բնակավայարում 2011 թվականի քրդերի կոտորածին, հայերի ջարդերին, գրում է Bianet.org կայքը։
Հավաքածուների նմուշների թվում են 1972 թվականին սպանված քաղաքական գործիչ Մահիր Չայանի սվիտերը, ինչպես նաև Թուրքիայում կիրառված խոշտանգման գործիքներ, նամակներ Անկարայի Մամակ բանտից ու արգելված գրքեր։ Թանգարանում ցուցադրված է նաև աթոռակ թուրք հեղափոխականներ Դենիզ Գեզմիշի, Հուսեյին Ինանի և Յուսուֆ Ասլանի 70-ականներին իրականացված մահապատժից։
Ցուցահանդեսի այս տարվա հավաքածուները նաև անդրադառնում են հայերի կոտորածին, բանտարկյալ երեխաների, Ռոժավայում կանանց հեղափոխության, արտագաղթի ու առողջության թեմաներին։ Թանգարանում կազմակերպվելու են ֆիլմերի ցուցադրություններ ու լուսանկարների ցուցահանդեսներ։
Հավաքածուներից մեկն ընդգրկում է մամուլի ներկայացուցիչների դեմ կիրառված բռնության տեսարանների լուսանկարներ, ինչպես նաև՝ սպանված լրագրողների ու Ռոժավայի, Պաղեստինի, Սոմայի կոտորածների զոհերի անձնական իրեր, հագուստի նմուշներ։
Հավաքածուն ընդգրկում է նաև Գեզիում բողոքի ակցիաների ժամանակ զոհված Էթհեմ Սարիսուլուքի, Ալի Իսմայիլ Քորքմազի, Մեհմեթ Այվալինթաշի, Աբդուլլահ Քյոմերթի ու այլոց անձնական իրերն ու լուսանկարները:
«Ամոթի թանգարան» ցուցահանդեսը բացվել է Անկարայի ժամանակակից արվեստի թանգարանում ու կգործի մինչև սեպտեմբերի 22-ը։
ralph lauren outlet uk,ralph lauren italia shop,christian louboutin outlet,louis vuitton bags sale uk,ralph lauren polo