ՀՀ Գյուղնախարարության կից սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրության կասեցումը և Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրության արգելանքը: Այս մասին հայտնում է ծառայության պաշտոնական կայքը:
Նշենք, որ սննդի անվտանգության ծառայությունը վերոգրյալ ընկերություններում խախտումները հայտնաբերել և դրանց վերաբերյալ որոշումներ էր կայացրել համապատասխանաբար օգոստոսի 14-ին և սեպտեմբերի 1-ին: Արգելքը հանվել է՝ հաշվի առնելով, որ թերությունները վերացվել են: Նշված արտադրամասերում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: