«Գռոզնի ավիա» ընկերությունը հոկտեմբերի 10֊ից կանոնավեր ուղիղ չվերթներ կիրականացնի Սիմֆերոպոլից Երևան: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը։
Նրա խոսքով՝ ներկայումս Սիմֆերոպոլի օդանավակայանից իրականացվում են միջազգային չվերթներ միայն դեպի Թուրքիա:
Նախկինում Սիմֆերոպոլից Երևան չվերթներն իրականացնում էր Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունը։ Սիմֆերոպոլի օդանավակայանը միջազգային չվերթները դադարեցրել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ղրիմը հռչակեց ՌԴ֊ի տարածք։ Օդանավակայանը միջազգային չվերթները վերսկսել է հուլիսի 19-ից: