Գլխավոր / Հայաստան / Հայաստանում շարունակում է ցրտել․ որոշ շրջաններում ձյուն է տեղում

Հայաստանում շարունակում է ցրտել․ որոշ շրջաններում ձյուն է տեղում

Հոկտեմբերի 20-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։ Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կապի և տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 12.00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Tekali Taxi