Գլխավոր / Հայաստան / «Նախախորհրդարան»-ի անդամին ենթարկել են վարչական պատասխանատվության

«Նախախորհրդարան»-ի անդամին ենթարկել են վարչական պատասխանատվության

«Նախախորհրդարան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը երեկ վարչական պատասխանատվության է ենթարկվել՝ ոստիկանության դեմ ակցիայի  ընթացքում Ոստիկանության շենքի վրա ձվեր նետելու համար: Այս մասին Epress.am-ին հայտնել են «Նախախորհրդարանի» գրասենյակից:

Սաֆարյանին բերման էին ենթարկել երեկ՝ 15.30-ի սահմաններում, և Ոստիկանության բաժնում պահել երեք ժամ:

Երթի մասնակիցների դժգոհությունը կապված է եղել հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ոստիկանները «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանին քաշքշելով հանել են իր հարևան Վահրամ Գաբրիելյանի մեքենայից ու թողել փողոցի բանուկ մասում, չնայած Ենիգոմշյանը զգուշացրել է նրանց, որ կույր է։

Tekali Taxi