Home / Հայաստան / Շանթ Հարությունյանի վճիռը «վերևից է իջեցվել»․ այն առաջիկա օրերին բողոքարկվելու է․ փաստաբան

Շանթ Հարությունյանի վճիռը «վերևից է իջեցվել»․ այն առաջիկա օրերին բողոքարկվելու է․ փաստաբան

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավճիռը հոկտեմբերի 27-ին փոխանցվել է մեղադրյալների պաշտպաններին։

Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, խորհրդակցական սենյակում մեկուկես ժամ անցկացնելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած 136 էջանոց վճռում պաշտպանները բազմաթիվ խախտումները են գտել, որոնք թույլ են տալիս եզրակացնել՝ վճիռը ոչ թե դատավորն է կայացրել, այլ «մեկ այլ անձ»։

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ առաջիկա օրերին դատավճիռը բողոքարկելու են։

«Դատարանը վերջնական մեղադրական դատավճիռ կայացրեց՝ նրանց մեղավոր ճանաչելով խուլիգանություն կատարելու մեջ, բայց այդ անձանցից որևէ մեկը խուլիգանություն չի կատարել, և նրանց չի կարելի որակել որպես խուլիգանություն կատարող անձ, դա նույնիսկ ամոթ է», – ասել է Պետրոսյանը:

Վերաքննիչ դատարանում պաշտպանները պահանջելու են իրենց պաշտպանյալներին անմեղ ճանաչել։

Ինեսսա Պետրոսյանը վստահ է, որ Շանթին դատել են քաղաքական հայացքների համար, վճիռն էլ իջեցվել է վերևից: Որպես ապացույց բերում է Կոլումբիայի համալսարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը, թե Շանթը հանցագործություն է կատարել։

Գործով մյուս պաշտպանի՝ Արա Զաքարյանի խոսքով՝ ցուցում տվողը Սերժ Սարգսյանն է, և մինչ նա չխոսի, ոչինչ չի փոխվի։

«Ինձ համար ակնհայտ է, որ եթե Հայաստանի Հանրապետության նախագահն այս գործի վերաբերյալ նման դիրքորոշում է հայտնել, ապա դատական համակարգը չի համարձակվի այլ բան կայացնել, քանի դեռ նախագահը կամ հրապարակավ, կամ ներքին օղակներով իր դիրքորոշումը փոփոխելու մասին հստակ կարծիք չհայտնի», – ասել է Զաքարյանը։

Նա մի քանի խախտումներ է մատնանշել․ օրինակ, այն, որ վկա ոստիկանները դատարանում մի բան էին ասել, նախաքննական ցուցմունքում՝ այլ: Դատարանը, սակայն, մեղադրական եզրակացության մեջ ներառել է նախաքննական ցուցմունքները, ինչը, փաստաբանի խոսքով, կոպիտ խախտում է։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Tekali Taxi