Երկու օրից «Ղ֊Տելեկոմ» ընկերությունը (ապրանքանիշը «Վիվասել֊ՄՏՍ») բարձրացնելու է բջջային կապի միջազգային զանգերի սակագները։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են ընկերությունից։
«Եթե Վրաստանում՝ ռոումինգում գտնվելիս, մեկ րոպեի արժեքը 80 դրամ էր, ապա նոյեմբերի 14-ից այն կդառնա 130 դրամ։ «Զանգ Հայաստան» ծառայության արժեքը 65 դրամից դառնալու է 120 դրամ։ Իսկ «Հեռազանգ» և «Միջազգային միացում» Վրաստան կատարած ծառայությունների գինը 60-ից կդառնա 110 դրամ։ Ընկերությունում նշեցին, որ դեպի Ռուսաստան զանգերի և ՌԴ-ում ռոումինգում գտնվելու ծառայությունների գները դեռևս պահպանվելու են», ֊ գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում