Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, անժամկետ նստացույց և հացադուլ են սկսել HSBC բանկի աշխատակից, մոտ 3 տարի կալանքի տակ գտնվող Աշոտ Առուշանյանի ծնողները։
Նրանք նստացույցի վայր բազմոց և բազկաթոռներ են բերել, որոնց կողքին դրել են իրենց պաստառները։ Առուշանյաններն իրենց աջակիցների հետ երեկ ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի դիմաց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջելով ապահովել Առուշանյանի գործի արդար քննությունը։
Համաձայն երիտասարդի հոր՝ Լավրենտի Առուշանյանի, իր որդու դեմ տրված միակ ցուցմունքը կորզվել է խոշտանգումների միջոցով։ Գործի մանրամասների մասին՝ այստեղ։