Home / Հայաստան / ԱԺ-ում հարգեցին խոցված ուղղաթիռի անձնակազմի հիշատակը, խոսնակը դիմեց Մինսկի խմբին

ԱԺ-ում հարգեցին խոցված ուղղաթիռի անձնակազմի հիշատակը, խոսնակը դիմեց Մինսկի խմբին

Այսօր Ազգային ժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հարգանք Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի անձնակազմի հիշատակի:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջադեպը որակել է որպես «Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություն՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանը»:

«Կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել և ավելի հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում երեկ՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինուժի կողմից խոցվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռ: