Բանկային համակարգում դժգոհություն կա կառավարության վարած դրամավարկային քաղաքականությունից, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Դրամի արժեզրկումից առաջ հայաստանյան բանկային էլիտան հավաքվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, և վերջինս առաջարկել է «բարձրացնել» դոլարի կուրսը, որպեսզի ներքին արտադրողը չտուժի Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից, ռուբլու արժեզրկումից, և Հայաստանից արտահանումը չնվազի:
Առևտրային բանկերի ներկայացուցիչներն առարկել են՝ պատճառաբանելով, թե հայաստանցի արտադրողների համար հիմնականը ներքին շուկան է, ու այդ դեպքում կտուժեն և՛ արտադրողը, և՛ բանկերը: Առաջարկ է եղել կուրսն ազատականացնել հունվարից հետո, որպեսզի ժողովուրդը քիչ տուժի Ամանորից առաջ: Թերթն ընդգծում է, սակայն, որ Աբրահամյանը մնացել է անդրդվելի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում