Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կատարած եռօրյա այցի ընթացքում անդրադարձել է նաև հայ֊թուրքական հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, հայտնում է catholicnews.com կայքը։
Հռոմի պապը ողջունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այս տարվա ապրիլի 24-ին ընդառաջ արած հայտարարությունը, որում վերջինս իր ցավակցությունն էր հայտնել հայ սերունդներին, որոնց նախնիները զոհվել են 1915 թ.-ին` Օսմանյան կայսրության կողմից իրականացված զանգվածային ջարդերի ժամանակ։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այդ քայլը որակել է որպես «մեկնված ձեռք»։