Գլխավոր / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանում 2-3 աստիճանով կցրտի

Գալիք օրերին Հայաստանում 2-3 աստիճանով կցրտի

Դեկտեմբերի 1-3-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կգրանցվեն ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամամանակահատվածում կնվազի 2-3 աստիճանով: Որոշ մարզերում ջերմաստիճանը 0-ից ցածր է լինելու անգամ ցերեկային ժամերին։

Երևանում դեկտեմբերի 1-ից 3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը` +1֊ից +6։

Դեկտեմբերի 4-5-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների։ 

Tekali Taxi