2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԱԳ և Ֆինանսների նախարարները ներկա չէին Աժ֊ում հարցուպատասխանի ժամանակ

Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա չէին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս մասին հարցուպատասխանի ընթացքում իմիջիայլոց հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ որևէ պատճառաբանություն չներկայացնելով:

Նշենք, որ ընթացիկ քառօրյայում քննարկվում է Հայաստանի՝ ԵՏՄ֊ին միանալու համաձայնագիրը, և պատգամավորները բարձրացնում են արտաքին հարաբերություններին և ՀՀ ֆինանսական վիճակին առնչվող հարցեր: Քառօրյայի ընթացքում մեկ այլ հաճախ շրջանառվող թեմաներից է դրամի արժեզրկումը։