Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում ծնկից վերևի հատվածում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարեն Գագիկի Անանյանը: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասվածքը հասցվել է ադրբեջանական կողմից:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Epress․am֊ի գետ զրույցում հաստատել է զինծառայողի վիրավորվելու տեղեկությունը և այն, որ վերջինս տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: «Քանի որ զինծառայողը, բարեբախտաբար, չի մահացել, տեղեկությունը մեկնաբանման ենթակա չէ»,-ասել է Հովհաննիսյանը: