ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2015թ. հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014թ. դեկտեմբերի 20-ը և 27-ը՝ շաբաթ օրերը: Այսպիսով, 2015թ․ առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը: Այս մասին ասված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։