Home / Հայաստան / «Միկա ցեմենտը» աշխատավարձը ցեմենտով է վճարել` բարձր հաշվարկելով դրա գինը․ «Ժողովուրդ»

«Միկա ցեմենտը» աշխատավարձը ցեմենտով է վճարել` բարձր հաշվարկելով դրա գինը․ «Ժողովուրդ»

Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրինությունը սկսել է աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձը ցեմենտով փոխհատուցել: «Ժողովուրդ» օրաթերթը աշխատակիցներից տեղեկացել է, որ տնօրինությունը ցեմենտն իրացման գնից ավելի թանկ է հաշվարկում:

«Սկզբում մեկ տոննա ցեմենտը գործարանի տնօրինությունն աշխատակիցներին տվել է 49 հազար դրամի փոխարեն, մինչդեռ այդ օրերին ցեմենտը հնարավոր է եղել իրացնել 47 հազար դրամով: Հետագայում ջերմաստիճանի նվազումից և շինարարության ծավալների պակասելուց հետո գործարանի տնօրինությունը ցեմենտը սկսել է հաշվարկել մեկ տոննան 47 հազար դրամով: Սակայն աշխատակիցները նույնիսկ 43 հազար դրամով չեն կարողանում իրացնել: Գործարանը ներկայումս չի գործում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում