Home / Հայաստան / Երկու բանկերի ղեկավարների հրաժարականի պատճառն անհայտ է մնում․ «ՀԺ»

Երկու բանկերի ղեկավարների հրաժարականի պատճառն անհայտ է մնում․ «ՀԺ»

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարականներ են ներկայացրել։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, դրանք են «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Առեքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանը և «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը:

«Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարները հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին: Հիմնականում ղազախական կապիտալով «ԲՏԱ բանկի» տնօրենը հրաժարական է ներկայացրել մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք Ղագախստան: «Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող «Առեքսիմի» գլխավոր տնօրենի հրաժարականը, թերթի տեղեկություններով, պայմանավորված է նրանով, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի՝ ՌԴ: Առայժմ անհայտ են մնում «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարների հրաժարականների իրական դրդապատճառները»,–գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Tekali Taxi