Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի (Քելբաջարի) պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Գասպարյանը:
«Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր», ֊ ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: