Հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները չեն տուժի Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերից։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Տեսնում ենք այս իրավիճակը քաղաքականացնելու փորձեր։ Դրանք չեն գալիս ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի ղեկավարություններից։ Քիչ չեն այս ողբերգությունն ինչ-որ աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու նպատակով օգտագործել ցանկացողները»,֊ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Դա զզվելի է ու անթույլատրելի։ Դա վայել չէ հպարտ հայ ժողովրդին, որը, վստահ եմ, երբեք չի տրվի նման սադրանքներին։ Համոզված եմ, որ հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները չեն տուժի։ Մենք սգում ենք Հայաստանի հետ ու կանենք ամեն ինչ, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ չմնա, ու մեղավորը կրի ամենախիստ պատիժը։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հետագայում նման դեպքերը չկրկնվեն»,֊ վստահեցրել է Լավրովը։