հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՌԴ հատուկ ծառայությունները սադրում են Հայաստանում, որ Ադրբեջանը «խփի֊մտնի»․ Շանթ Հարությունյան

ՌԴ հատուկ ծառայությունները սադրում են Հայաստանում, որ Ադրբեջանը «խփի֊մտնի»․ Շանթ Հարությունյան

Իրեն հակառուսական գործիչ համարելով հանդերձ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը կոչ է անում այս պահին չլարել հակառուսական տրամադրություններ: Այս մասին Հարությունյանն ասել է այսօր Վերաքննիչ դատարանում իր և ընկերների դեմ վճռի բողոքարկման նիստի ընթացքում՝ անդրադառնալով Գյումրիի իրադարձություններին: Քաղբանտարկյալը ողջունել է գյումրեցիների քաջությունը, արժանապատվությունը, սակայն նաև ասել է, որ ռուսական օբյեկտներ գրոհելն այս պահին կարող է վտանգավոր լինել:

Ըստ Հարությունյանի՝ Գյումրիի դեպքերն օգտագործվում են որպես սադրանք Հայաստանում հակառուսականության ալիքը բարձրացնելու համար։

Նա հիշեցրել է, որ դեռևս ամռանն ասել էր, որ ռուսաստանյան ԳՌՈՒ֊ն (հետախուզություն) ու ԿԳԲ֊ն (ավնտանգության ծառայություն) դիվերսիա կկազմակերպեն Հայաստանում խուճապ առաջացնելու համար, որպեսզի «Ադրբեջանը խփի֊մտնի»։ Նա հիշեցրել է նաև, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր, թե Ռուսաստանը պատրաստվում է հանձել Ղարաբաղում հայերի շահերը, դրա համար «ուզում են շառը գցեն հայերի վրա, որ ասեն՝ ձեզնից սկսվավ, մենք ձեզ չենք դավաճանել»։

«Հայաստանն այս պահին պետք է օրինական իշխանություն ձևավորի»,- երկրի առջև ծառացած առաջնային խնդիր է համարել Հարությունյանը:

Վերջինս ընդգծել է, որ դեռ 2008 թվականին ինքն ասում էր, որ իրեն, ըստ էության, դատում են Ռուսաստանի Դաշնության օրենքներով և պահանջում էր ՌԴ զինանշանը տեղադրել դատարանում, իսկ այժմ դա իրականություն է դարձել, քանի որ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ Հայաստանում կատարված հանցագործությունը՝ Գյումրիում մի ողջ ընտանիքի սպանդը, քննվում է ՌԴ օրենքներով, և այդ երկրի օրենքն է վկայակոչում գլխավոր դատախազը:

Մանրամասները՝ տեսանյութում