Գլխավոր / Ազգային ժողով / Դաշնակցության ղեկավարները գործակալներ են, պնդում է ԼՂՀ ԱԺ պատգամավորը․ «Հրապարակ»

Դաշնակցության ղեկավարները գործակալներ են, պնդում է ԼՂՀ ԱԺ պատգամավորը․ «Հրապարակ»

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանն ասել է, որ փաստեր ունի, թե դաշնակցական ղեկավարները Հայաստանի «ոչ բարեկամ» երկրների ծպտված «գործակալներ» են։ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Դաշնակցությունից տարիներ առաջ հեռացված Բադասյանը խոսել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի մասին, ինչը դաշնակցական որոշ շրջանակների մոտ դժգոհության, իսկ որոշ դեպքերում՝ ՀՅԴ-ից դուրս գալու առիթ է դարձել։

«Նրանց առջև խնդիր է դրված Դաշնակցությունը փակել, նրանք դրա համար էլ չեն գործում Դաշնակցության կանոնագրով, այլապես անձը չի կարող այդպիսի դերակատարում ունենալ», ֊ ասել է Բադասյանը։ Նա ընդգծել է, որ, հակառակ ՀՅԴ կանոնադրության, այսօր ոչ թե շարքերն են թելադրում վերևներին, այլ ճիշտ հակառակը։

«Դաշնակցության վերնախավը, սերտաճելով իշխանություններին, Դաշնակցությանը դուրս մղեց բոլոր գործընթացներից։ Սփյուռքում վերացվել է Դաշնակցության հավաքական կազմը, որովհետև Դաշնակցության վերնախավն այսօր զբաղված է անձնական քվոտաների, անձնական հարցերի լուծմամբ, ստացվել է այնպես, որ մենք՝ շարքերից հեռացվածներս, դարձել ենք Դաշնակցության ջատագովները, գաղափարակիրները, իսկ վերնախավը, Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, դարձել է հակադաշնակցական։ Իսկ մարդիկ սպասում էին․ ամեն ժողովից առաջ գտնվում էին ինչ-որ մարդիկ և վստահեցնում էին, որ կուրսը կփոխեն, կվերադառնանք մեր գաղափարներին, բայց դա չեղավ», — թերթի հետ զրույցում նշել է Բադասյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում