Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդներն այդ ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երևանի հիվանդանոցներից որևէ մեկը:
Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը թերթի հետ զրույցում հաստատել է սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու փաստը:
«Էխոկարդիոգրաֆ կոչվող ապարատի աշխատակցին տարել են Հայոց բանակ՝ ծառայության: Այդ պատճառով ներկա պահին մենք համապատասխան մասնագետ չունենք: Մեր հիվանդանոցի պաշտոնական կայքում տեղադրելու ենք հայտարարություն: Ինքներս էլ ենք մտահոգված այս խնդրով»,- պարզաբանել է Կոնդյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում