2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արմավիրի գործող քաղաքապետն ընտրապայքարում միայնակ մնաց

Մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրությունները ձևական բնույթ են կրելու։ Երեկ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ սատարելու գործող քաղաքապետ, ՀՀԿ֊ական Ռուբեն Խլղաթյանին (լուսանկարում), որից հետո նրա միակ մրցակիցը՝ նույնպես ՀՀԿ֊ի ներկայացուցիչ Նվեր Պետրոսյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Նշենք, որ նախապես Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 6 մարդ, որոնցից 5-ը՝ ՀՀԿ֊ականներ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում թեկնածուների 5-ը հերթով ինքնաբացարկի դիմումներ են գրել։

Լուսանկարը՝ alttv.am