Home / Հայաստան / Ոստիկանությունը հրապարակել է «Նուբարաշեն»-ի մոտ սպանությունների մեջ մեղադրվողների նկարները

Ոստիկանությունը հրապարակել է «Նուբարաշեն»-ի մոտ սպանությունների մեջ մեղադրվողների նկարները

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը միջոցառումներ են ձեռնարկում մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանության համար մեղադրվող 29-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ, ասված է Ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12-32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

sargisgrigoryan sargishakhumyan vahanhakobyan

Հիշեցնենք, որ Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտ մարտի 4-ին սպանվել էին Լևոն Ղազարյանը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Երրորդմասցի Լյովիկ», Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: