Մարտի 16-17-ին, 18-ի գիշերը, 20-ին Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Մարտի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը, մարտի 16-17-ին կնվազի 4-5 աստիճանով, իսկ 19-ի ցերեկը, 20-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում գալիք օրերին, բացառությամբ մարտի 19-ի, տեղումներ են գրանցվելու։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +13+15, իսկ մարտի 19-ին կհասնի +18-ի։