Իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հետևանքով ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը։
Երբ թերթի թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանառվում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն առաջին անգամ եմ լսում, բայց սպասեք փոփոխություններին, կարող է 75 է դառնում: Եթե լինի փոփոխություն, կա՛մ պիտի որոշակի երևացող, լուրջ քանակային փոփոխություն լինի, կամ պետք է նույնը թողնվի»:
Նա նշել է, թե հակված է, որ պատգամավորների քանակը քիչ լինի և պրոֆեսիոնալ Աժ ձևավորվի, և հավելել, որ դա իր անձնական կարծիքն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում