Home / Հայաստան / Վրաստանն ունի Թուրքիայի և Ադրբեջանի աջակցության կարիքը․ Մարգվելաշվիլի

Վրաստանն ունի Թուրքիայի և Ադրբեջանի աջակցության կարիքը․ Մարգվելաշվիլի

Վրաստանի հաջողության մասին չի կարելի մտածել առանց Թուրքիայի և Ադրբեջանի աջակցության։ Այս մասին Տրանսանատոլիական գազատարի (TANAP) հիմնարկեքի արարողության ժամանակ Կարսում ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Նա նշել է, որ Վրաստանը՝ որպես տարանցիկ երկիր, գիտակցում է իր պատասխանատվությունն ու կկատարի իր առջև դրված բոլոր խնդիրները։

«Դա կարևոր է ոչ միայն Վրաստանի, այլև մեր հարևանների համար։ Վրաստանը կարևոր դարպաս է Եվրոպայի և Ասիայի միջև։ Տարանցիկ երկիր լինելը Վրաստանի համար առավելություն է»,֊ հայտարարել է նախագահը։

Նրա խոսքով՝ նախագիծը դրական ազդեցություն կունենա զբոսաշրջության ու առևտրի վրա։

«Աճում է ապրանքների ներկրումը Չինաստանից և Ասիայից, և դրա համար կա ավելի մեծ լոգիստիկ ենթակառուցվածքի անհրաժեշտություն։ Այդ տեսանկյունից շատ կարևոր է երեք երկրների համագործակցությունը։ Մենք պետք է ընդլայնենք մեր գործընկերությունը, պետք է լիարժեք օգտագործենք մեր էներգետիկ ներուժը»,֊ Մարգվելաշվիլիի խոսքերն է փոխանցում Georgia Online կայքը։