Home / Տեսանյութեր / Ղարաբաղի սահմանին 3 զինծառայող է զոհվել, 4-ը վիրավորվել են. պաշտոնական

Ղարաբաղի սահմանին 3 զինծառայող է զոհվել, 4-ը վիրավորվել են. պաշտոնական

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախչել, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ 49-ամյա Հակոբ Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Հայրապետյանը և 20-ամյա Արշակ Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: 

Tekali Taxi