հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանում ինտենսիվ տեղումներ կդիտվեն․ ցրտահարության վտանգ չկա

Գալիք օրերին Հայաստանում ինտենսիվ տեղումներ կդիտվեն․ ցրտահարության վտանգ չկա

Առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում կլինեն ինտենսիվ տեղումներ, որոնք լեռնային շրջաններում կդիտվեն ձյան տեսքով, նախալեռնային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Տեղումները կշարունակվեն մինչև մարտի 23-ի գիշերը ներառյալ, իսկ ցերեկն արդեն կդիտվի տեղումների դադար: Մարտի 24-ին կրկին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ազդեցության տակ և ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում տեղումները կշարունակվեն: Մարտի 26-ին արդեն հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ»,- ասել է Սուրենյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա 5 օրերին ցրտահարության վտանգ չկա։ Մարտի 26-27-ին արդեն գիշերը կդիտվի 4-6 աստիճան տաքություն, ցերեկը՝ մինչև 16-17 աստիճան:

Սուրենյանի կանխատեսումներով՝ տեղումները լինելու են նորմայից ավելի, օդի ջերմաստիճանը՝ նորմայի սահմաններում: