Home / Հայաստան / Հայաստանի արտաքին պահուստները նվազում են աղետալի տեմպերով․ «ՀԺ»

Հայաստանի արտաքին պահուստները նվազում են աղետալի տեմպերով․ «ՀԺ»

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են ընդամենը 1 միլիարդ 260 միլիոն դոլար՝ հունվարի համեմատ նվազելով 91 միլիոն դոլարով:

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ Հայաստանի արտաքին պահուստների նվազման տեմպն արդեն աղետալի չափեր է ստանում: Միայն այս տարվա առաջին երկու ամիսներին երկրի արտաքին պահուստները նվազել են 229 միլիոն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով: Իսկ անցած մեկ տարվա ընթացքում արտաքին պահուստները նվազել են 853 միլիոն դոլարով կամ ավելի քան 40 տոկոսով:

«Ու՞ր են չքանում մեր արտաքին պահուստները այնքան էլ հասկանալի չէ: Արտաքին պահուստները սովորաբար ծախսվում են արտաքին պարտքի սպասարկման կամ դրամի կայունության պահպանման ինտերվենցիաների նպատակով: Գոնե պաշտոնապես՝ Հայաստանը այս ընթացքում նման ծավալների արտաքին պարտք չի սպասարկել: ԿԲ-ն էլ, կրկին պաշտոնապես, նման ծավալների ինտերվենցիաներ չի իրականացրել: Կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ ԿԲ-ն ոչ հրապարակային «խողովակներով» արտարժույթ է ներարկում ֆինանսական շուկա, ինչի շնորհիվ էլ դրամը արտաքուստ պահպանում է փոխարժեքի կայունությունը», – գրում է թերթը։

Tekali Taxi