Home / Հայաստան / ԵՊՀ֊ում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակները բացահայտվել են․ ԱԱԾ

ԵՊՀ֊ում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակները բացահայտվել են․ ԱԱԾ

Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ մարտի 19-ին և 20-ին ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք հայտնաբերվել են, ասված է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով, ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը: Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին», ֊ ասված է հաղորդագրության մեջ:

Tekali Taxi