Home / Հայաստան / Մարտի 19-ին սահմանին վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է

Մարտի 19-ին սահմանին վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին ղարաբաղա֊ադրբեջանական սահմանին ծանր վիրավորված զինծառայող, 20-ամյա Սամվել Սասունի Հակոբյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ֊ն։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտի 19-ին Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, և շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին փախչել։ Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ զինծառայողներ 49-ամյա Հակոբ Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Հայրապետյանը և 20-ամյա Արշակ Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին:   

Tekali Taxi