Home / Տեսանյութեր / ՀՔԾ֊ն համարել է՝ Պերմյակովին ռազմաբազա տեղափոխելու հարցում հանցակազմ չկա․ դատ

ՀՔԾ֊ն համարել է՝ Պերմյակովին ռազմաբազա տեղափոխելու հարցում հանցակազմ չկա․ դատ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատավոր Գագիկ Պողոսյանը վճռել էր, թե ՀՀ դատախազությունը Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քննության հարցում անգործություն չի դրսևորել։

Փոստանջյանը դեռևս հունվարի վերջին նամակ էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված մի քանի դրվագով, սակայն պատասխան չէր ստացել: Պատգամավորը դիմել էր դատարան, իսկ Գագիկ Պողոսյանը հիմնավոր էր համարել դատախազության այն պարզաբանումը, թե դատախազը գործը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարցը պետք է քննվի, ուստի պետական կառույցին անգործության մեջ մեղադրելն անհիմն է:

Դատախազությունը Փոստանջյանի մատնանշած դրվագներից միայն մեկով էր դիմել ՀՔԾ՝ խնդրելով քննել, թե արդյոք ՀՀ իրավապահ մարմինների, ռուսաստանցի սահմանապահների և ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից թույլ չեն տրվել օրենքի խախտումներ, մասնավորապես, սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին (լուսանկարում) ոչ թե ՀՀ ոստիկանությանը, այլ ռուսական ռազմաբազային հանձնելու հարցում:

Փոստանջյանի նշած երկու այլ դրվագի առնչությամբ Դատախազությունը առաջին ատյանի դատարանում պազրաբանել էր, թե ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի հարցով քննություն է գնում, իսկ ապօրինի զենք֊զինամթերք պահելու հոդվածով արդեն կա հարուցված գործ:

Փոստանջյանի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը, այսօր ներկայացնելով վերաքննիչ բողոքը, վիճարկել է, թե դատախազության գործողությունները չպետք է սահմանափակվեն հայտարարությունը ՀՔԾ ուղարկելով, այլ դատախազությունը պետք է նաև վերահսկողություն իրականացնի հարցի քննության նկատմամբ: Ուստի ՀՔԾ ուղարկվելու փաստը բավարար չէ վճռելու համար, թե Դատախազությունն իր լիազորությունները կատարել է:

Դատախազության ներկայացուցիչը առարկել է՝ հայտարարելով, որ ՀՀ դատախազությունն այս ընթացքում արդեն ստացել է ՀՔԾ֊ի որոշումը, որի համաձայն Պերմյակովին ձերբակալելու, ռուսական ռազմաբազա տեղափոխելու հարցում հանցակազմ չի հայտնաբերվել:

Որպեսզի Փոստանջյանի կողմը ծանոթանա ՀՔԾ֊ի որոշմանը, նախագահող Մխիթար Պապոյանը գործի քննությունը հետաձգել է մինչև ապրիլի 8-ը: 

Tekali Taxi