Home / Հայաստան / Գազի գինը Հայաստանում չի կարող բարձրանալ․ տնտեսագետ․ «168 ժամ»

Գազի գինը Հայաստանում չի կարող բարձրանալ․ տնտեսագետ․ «168 ժամ»

Այսօրվա իրավիճակում գազի թանկացման մասին հարց բարձրացնելն անհասկանալի է և անընդունելի։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այս պահին պետք է խոսվի հակառակի՝ գազի գնի նվազեցման մասին։

«Որևէ հիմնավորում չկա գազի գնի բարձրացման համար։ Ինչ ուզում են՝ ասեն, ինչպես ուզում են՝ մեկնաբանեն, հատկապես՝ իշխանության ներկայացուցիչները, բայց որևէ տնտեսական հիմնավորում չկա, որ այսօր գազի գինը պետք է ՀՀ քաղաքացիների համար բարձրացվի։ Հակառակը՝ այն պետք է իջեցվի, և դրա համար կան բոլոր պայմանները», ֊ ասել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ համաշխարհային շուկայում գազի գինը կտրուկ նվազել է․ այսօր ՌԴ֊ն Ուկրաինային առաջին եռամսյակի համար գազ պետք է վաճառի 1000 խմ֊ն՝ ընդամենը 225-245 դոլարով, երբ ուղիղ 1 տարի առաջ 400 դոլար էր։ Նվազել է նաև Եվրոպա առաքվող գազի գինը՝ դառնալով 245-250 դոլար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi