Գլխավոր / Հայաստան / Ուկրաինան բացում է ԿԳԲ֊ի արխիվները

Ուկրաինան բացում է ԿԳԲ֊ի արխիվները

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած օրենքի համաձայն՝ երկրում բացվել են 1917֊1991 թվականների կոմունիստական տոտալիտար ռեժիմի ռեպրեսիվ օրգանների արխիվները, հայտնում է «ՈՒՆԻԱՆ» տեղեկատվական գործակալությունը։ Օրենքի ընդունման օգտին քվեարկել է ներկա 320 պատգամավորներից 261֊ը։

Գործակալության փոխանցմամբ, օրենքում ընդգրկված «ռեպրեսիվ օրգանները» նախկին ԽՍՀՄ-ի ուժային գերատեսչություններ են, մասնավորապես, Հակահեղափոխության, սաբոտաժի և սպեկուլյացիայի դեմ պայքարելու արտակարգ հանձնաժողովը, ՆԳԺԿ֊ն, ՊԱԿ֊ը, ԿԳԲ֊ն, Գերագույն դատարանը, Գերագույն վճռաբեկ դատարանը, Գերագույն վճռաբեկ տրիբունալը։

Օրենքի նախագծում ասված է, որ պետությունը երաշխավորում է արխիվային տեղեկությունների հասանելիությունը յուրաքանչյուրի համար։ «Պետությունն ապահովում է տեղեկության թվայնացումն ու քայլեր ձեռնարկում ռեպրեսիվ օրգանների՝ օտար պետությունների համապատասխան կառույցներում պահվող արխիվային տեղեկությունները գտնելու ու ձեռք բերելու ուղղությամբ»։

Բոլոր արխիվները փոխանցվելու են Ազգային հիշատակի և գաղտնազերծման ինստիտուտին։