հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում

«Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում

Ապրիլի 17-ին, ժամը 18:30-ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում, որին երթ կհաջորդի։

Նախաձեռնությունը հանրահավաքն անցկացնում է ի նշան «բռնադատվածներին և նրանց մարմնավորած պայքարի նկատմամբ համերաշխության և պայքարը շարունակելու վճռականության վերահաստատման»։

Նախաձեռնությունը հանրահավաք կանցկացնի նաև ապրիլի 24-ին «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր քայլերը և գործողությունները ամբողջությամբ լինելու են Սահմանադրության և օրենքների շրջանակներում, իսկ ապրիլի 24-ին առհասարակ չի կատարվելու որևէ գործողություն, որը կարող է վտանգել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների անցկացումը», ֊ մասնավորապես, ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվել էին նախաձեռնության 6 անդամներ։ Նրանցից 5-ին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Գևորգ Սարֆարյանին կալանավորել են զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, իսկ Արամ Հակոբյանին մեղադրել են ապօրինի զենք֊զինամթերք պահելու մեջ ու ազատ արձակել գրավի դիմաց։