Home / Հայաստան / Զինծառայողներին տեղափոխող մեքենան շրջվել է․ ՊՆ֊ն հայտնում է մեկ մահացածի մասին

Զինծառայողներին տեղափոխող մեքենան շրջվել է․ ՊՆ֊ն հայտնում է մեկ մահացածի մասին

Այսօր, ժամը 17.00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի մոտ ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թովմասյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):

Tekali Taxi