Home / Հայաստան / Պատգամավորը այլևս չի ուզում քննարկել 130 հազար դոլարի հարցը Սերժ Սարգսյանի հետ

Պատգամավորը այլևս չի ուզում քննարկել 130 հազար դոլարի հարցը Սերժ Սարգսյանի հետ

Իշխանական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին օրենքով արգելվում է զբաղվել ձեռներեցությամբ, քանի որ նա պատգամավոր է։ Ավելին՝ արդեն երկու ամիս է, ինչ «Հրազդան» տոնավաճառի ՀՀԿ֊ական սեփականատերը պայքարում է ֆինանսների նախարարության դեմ՝ 60 միլիոն դրամ տուգանքի պատճառով։

Մարտին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Աղաբաբյանը հայտարարել էր, որ պատրաստվում է այդ թեման քննարկել իր կուսակցության և երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ։ Թերթի ապրիլի 28-ի համարում հրապարակված հարցազրույցում Աղաբաբյանն ասում է, որ թույլ չի տա իրեն դիմել նախագահին «ինչ֊որ մի հատ հասարակ ֆինանսական բացթողման» հարցով։

– Պարոն Աղաբաբյան, Դուք հայտարարեցիք, որ դատի եք տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը, քանի որ «Հրազդան» տոնավաճառում իրականացված ստուգումների արդյունքում սահմանված 60 միլիոն դրամի (մոտ 130 հազար դոլար) տուգանքը հիմնավորված չէք համարում։ Ի՞նչ փուլում է Ձեր ներկայացրած դատական հայցը, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

Ակնկալիք ունեմ ճշմարտության, որովհետև դա բանսարկություն է։ Այսինքն՝ մենք ունենք պահեստասենյակներ, որտեղ մարդիկ իրենց ապրանքն են պահում, որը տրված է անհատ ձեռներեցին․ դա իր գործունեությունն է, գործունեության ձևն է։ Մեր ստադիոնը կապ չունի այն պայմանների հետ, որ տվյալ մարդը վերցրել է պահեստային սենյակը և վարձավճար է տալիս։ Թե ինչքան վարձավճար է տալիս, մենք դրա հետ որևէ կապ չունենք։Այսինքն՝ մարդկանց տարել են, քննել և հասել նրան, որ նրանք ասել են, թե իրենք ամսական 10 հազար այդ պահեստասենյակների համար են տալիս։ Բայց մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ, որ այդ գումարների հետևանքով մեզ վրա տուգանքներ են գրել։ Իհարկե, այս ամենը անհիմն է։ Այսինքն՝ պետք էր, որ իրանց նախարարն ինձ գող դարձնե՞ր, չստացվեց, չի էլ ստացվի։ Գողը ես չեմ։

հարցազրույցն ամբողջությամբ՝ օրաթերթ այսօրվա համարում

Tekali Taxi