Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղում զինծառայողը զոհվել է մարտական հերթապահության ժամանակ. պաշտոնական

Ղարաբաղում զինծառայողը զոհվել է մարտական հերթապահության ժամանակ. պաշտոնական

Մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մարտական հերթապահության ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հարություն Հրայրի Ղամբարյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: