Home / Տեսանյութեր / Հայաստանի տաղավարը Վենետիկի բիենալեում «Ոսկե առյուծ» մրցանակը ստացավ

Հայաստանի տաղավարը Վենետիկի բիենալեում «Ոսկե առյուծ» մրցանակը ստացավ

Վենետիկի բիենալեի լավագույն ազգային տաղավար է ճանաչվել Հայաստանի տաղավարը՝ ստանալով «Ոսկե առյուծ» մրցանակը: Այս մասին հայտարարվել է այսօր՝ մայիսի 9-ին, երբ կայացել է Վենետիկի բիենալեի հանդիսավոր բացումը: Բիենալեի լավագույն արվեստագետի մրցանակը ստացել է ամերիկուհի Էդրիեն Փայփերը:

Հայաստանի տաղավարը բացվել էր մայիսի 6-ին Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում (լուսնակարում): «Հայաթյուն» (armenity) նախագիծը ներկայացրել են 18 արվեստագետներ՝ Հայկ Այվազյան (Լիբանան), Նիկոլ Բեզջյան (Սիրիա/ԱՄՆ), Աննա Բողիգյան (Եգիպտոս/Կանադա), Հերա Բույուքթաշչյան (Թուրքիա), Սարգիս (Թուրքիա/Ֆրանսիա), Սիլվինա Տեր-Մկրտչյան (Արգենտինա/Գերմանիա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան/Պաղեստին/ԱՄՆ), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Եկատերինի Գեգիսյան (Հունաստան), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիչի Լուկի (Իտալիա), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ), Նինա Խաչատուրյան (Ֆինլանդիա/ԱՄՆ), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Միքայել Օհանջանյան (Հայաստան/Իտալիա), Ռոզանա Պալազյան (Բրազիալիա), Հրայր Սարգսյան (Սիրիա/Մեծ Բրիտանիա): Համադրողն է հայակական ծագումով շվեյցարացի Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրստենբերգը:

Նախագիծը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այն ներառում է տարածության և տեղահաման, արդարության և հաշտեցման, էթնոսի և առաձգականության գաղափարները: Արվեստագետների հիմնական մասը, անկախ ծննդյան վայրից, կրում են  իրենց նախնիների հիշողությունը:

Հերա Բույուքթաշչյան

hera

Սարգիս

sarkis

Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիչի Լուկի

gianikyan

Արամ Ջիբիլյան

jibilian

Մելիք Օհանյան

ohanian

Ռոզանա Պալազյան

 

palazyan

 

Tekali Taxi