Home / Հայաստան / Էլէներգիայի թանկացումը կարող է քաղաքացիական ընդվզման հանգեցնել․ «ՀԺ»

Էլէներգիայի թանկացումը կարող է քաղաքացիական ընդվզման հանգեցնել․ «ՀԺ»

Բոլոր նախադրյալները կան, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացումը հանգեցնի քաղաքացիական լայն ընդվզման, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմկերպած քննարկմանը։

«Դա ավելի շատ բողոքի ակցիա էր։ Այդ «քննարկումը» տեղի ունեցավ և այն սպասվածից ավելի շատ մասնակիցներ ունեցավ։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ «քննարկումներ» անելուց հետո «Ոչ թալանին» կարգախոսով երթ սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով։ Այսպիսով՝ կարելի արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ շարժումը պաշտոնապես մեկնարկեց։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլէներգիայի թանկացումը հարվածելու է բոլորի գրպանին, և այդ հարվածը բավական ուժգին է լինելու՝ պետք է սպասել, որ օրըստօրե շարժումը թափ է հավաքելու։ Դեպքերի զարգացումը ակամայից հիշեցնում է հասարակական տրանսպորտի թանկացման դեմ սկսված շարժումը, որը 2013 թվականի ամռանը ավարտվեց փառահեղ հաղթանակով՝ իշխանությունը հրաժարվեց ուղեվարձը թանկացնելու իր մտադրությունից և մինչ օրս այդ հարցը չի էլ ուզում բարձրացնել», ֊ նշում է թերթը։

Երթի ընթացքում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարողները հասել են Հանրապետության հրապարակ, որտեղ ողջունել են երեկվանից աշխատավարձերը վճարելու պահանջով նստացույց անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi