Home / Տեսանյութեր / Էլէներգիայի սակագինը ոչ թե պետք է բարձրանա, այլ նվազի․ պատգամավոր

Էլէներգիայի սակագինը ոչ թե պետք է բարձրանա, այլ նվազի․ պատգամավոր

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նպատակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) (պատկանում է ռուսաստանյան Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը ֊ խմբ․) կողմից կուտակած 250 միլիոն դոլար պարտքի մարումն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի ստուգումների արդյունքները։

Ըստ հաշվարկների՝ 18 դրամով բարձրացվելիք սակագնի մեջ 15 դրամը ՀԷՑ֊ի համար է, քանի որ էլէներգիա արտադրողները պահանջում են միայն 2.31 դրամ բարձրացրում։ Նշենք, որ ՀԷՑ֊ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 1կվ էլեկտրաէներգիան 18 դրամով բարձրացնելու խնդրանքով։ Հանձնաժողովը սկսել է հայտի ուսումնասիրման գործընթացը։

«Այսինքն ոչ թե բացահայտում են չարաշահումները, այլ ՀԷՑ֊ի անօրինություններով կուտակած պարտքը մարում են ժողովրդի հաշվին»,֊ խնդրի առնչությամբ ասել է Լևոն Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցությունը նախաձեռնել է էլէներգիայի թանկացման հարցի շուրջ արտահերթ քննարկում գումարելու ստորագրահավաք և իրենց բացահայտումները տրամադրել է խմբակցություններին՝ ծանոթանալու և նախաձեռնությանը միանալու համար։

Արամ Մանուկյանն ասել է, որ ՀԷՑ֊ը 40 տոկոս մտնում է ամեն կիլովատի գնի մեջ։ Պատգամավորի խոսքով՝ ընդունելի չէ, որ ՀԷՑ֊ը ցանկանում է ստանալ այնքան գումար, որքան արտադրողն է ստանում՝ միմիայն էլեկտրաէներգիան քաղաքացուն հասցնելու գործառույթը կատարելու համար։

«Այդպիսիններին սովետի ժամանակ ասում էին սպեկուլյանտներ»,֊ ասել է Մանուկյանը։

Նա նշել է, որ թանկացման արդյունքում կստացի այնպես, որ Հայաստանում էլէներգիայի սակագինը ավելի քան երկու անգամ թանկ կլինի, քան Վրաստանում է՝ 22 դրամ (Հայաստանում ներկայումս ցերեկային սակագինը կազմում է 42 դրամ է)։

Պատգամավորի խոսքով՝ ոչ միայն էլէներգիան չպետք է թանկանար, այլ պետք է սակագինը իջներ, քանի որ Հայաստանում էլէներգիայի 30%֊ը ստանում են գազից, որի գինը նվազել է։

Լևոն Զուրաբյանը կոչ է արել արտադրողներին անտարբեր չմնալ և չսպասել, որպեսզի քաղաքացիական կամ քաղաքական կուսակցությունները շարժում սկսեն։ Նրա պնդմամբ՝ խնդիրն ամենաշատը վնասելու է ձեռնարկատերերին և կարող է հանգեցնել արտադրվող ապրանքների թանկացմանը։ 

Tekali Taxi