Home / Հայաստան / Քայլեր չեն ձեռնարկվել, քանի որ տուժող կողմը չի բողոքել․ ոստիկանապետը՝ Սյունիքի մարզպետի որդու մասին. ԳԱԼԱ

Քայլեր չեն ձեռնարկվել, քանի որ տուժող կողմը չի բողոքել․ ոստիկանապետը՝ Սյունիքի մարզպետի որդու մասին. ԳԱԼԱ

Մայիսի 2-ին Սյունիքում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը փորձում էր գործել օրենքի սահմաններում։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով Galatv.am֊ի հարցին, թե ինչպես ստացվեց, որ միջադեպի մասնակից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, իրավապահ մարմինները՝ հանձինս ոստիկանության, չկարողացան բերման ենթարկել:

«Ոստիկանությունը միշտ կարողանում է ամեն ինչ անել, մենք ունենք մեր ֆունկցիաները, որոնք կատարում ենք պատշաճ: Պետք է սովորել օրենքով աշխատել, երբ դու անօրինականության դեմը փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում: Սկզբունքը մեկն է. ամեն մեկն իր ֆունկցիան պետք է կատարի, քննչականն իր ֆունկցիան, ոստիկանությունն իր ֆունկցիան պետք է կատարի, և կոնկրետ պետք է սահմանազատել դրանք մեկը մյուսից»,- հայտարարել է Գասպարյանը:

Հարցին, թե ոստիկանությունը պրոֆեսիոնալ չգործե՞ց, որ Տիգրան Խաչատրյանին հաջողվեց հատել սահմանը (ըստ ԶԼՄ֊ների՝ նա գտնվում է Օդեսայում), թե՞ այլ խնդիր կար, ոստիկանապետը պատասխանել է, որ ոստիկանությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել, քանի որ տուժող կողմը բողոք չի ներկայացրել, գրում է ԳԱԼԱ֊ն։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ մայիսի 2-ին Գորիսում Տիգրան Խաչատրյանը վիճաբանել է Հարություն Զաքարյանի հետ, ապա իր ընկերների հետ ծեծել երիտասարդին և նրա եղբորը։ Ծեծի ենթարկվելու հետևանքով Զաքարյանը կորցրել է աջ աչքի տեսողությունը։ 

Tekali Taxi