Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանի որդին Արտաշատի ընտրություններում միակ թեկնածուն է․ aravot.am

Հովիկ Աբրահամյանի որդին Արտաշատի ընտրություններում միակ թեկնածուն է․ aravot.am

Անկուսակցական Հովհաննես Ղազարյանը ինքնաբացարկ է ներկայացրել Ընտրատարածային ընտրական հանձնաժողով՝ պաշտոնապես հանելով իր թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում:  Այս մասին Ղազարյանն ասել է Aravot.am:

Այսպիսիով՝  քաղաքապետի միակ թեկնածուն մնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Հովհաննես Ղազարյանի ինքնաբացարկի մասին տեղեկությունը մամուլը սկսեց տարածել դեռ երեկ։ «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նախկին թեկնածուի ներկայացուցիչ Հ. Բաղդասարյանն ասել է. «Հայտարարության տեքստում կգրվի միայն, որ հասկանալով, որ վարչապետի տղան ավելի մեծ հնարավորություններ ունի և ավելի շատ օգուտ կտա Արտաշատին՝ Ղազարյանը հանում է իր թեկնածությունը»: 

Լուսանկարը՝ armtimes.com

Tekali Taxi