Home / Հայաստան / Իշխանություններն արագացնում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը․ «ՀԺ»

Իշխանություններն արագացնում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը․ «ՀԺ»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 2016 թվականի գարնանից տեղափոխվում է այս տարվա աշնան վերջ: Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, համենայնդեպս, այդպես են վստահեցում սահմանադրական փոփոխությունների գործընթացին իրազեկ և մասնակից անձինք:

Թերթը նշում է, որ ԱԺ-ում փոփոխությունների տեքստը սպասում են աշնան սկզբին:

«Թեև գործընթացի մասնակիցները նշում են, որ առանցքային հարցերի շուրջ որոշումներն արդեն կայացված են, այդուհանդերձ՝ որոշ ուժեր դեռ կարծում են, որ կլինի նաև փոփոխությունների 2-րդ տարբերակ, ինչը մասնագիտական հանձնաժողովի նախագահը անցյալ շաբաթ, ըստ էության, բացառեց», – նշում է «ՀԺ»֊ն։

Սահմանադրական փոփոխությունների ծրագիրը նախաձեռնել է գործող իշխանությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Փոփոխությունները նախատեսում են նվազեցնել նախագահի դերը՝ մեծացնելով խորհրդարանինը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi