Home / Հայաստան / Նախարարը թույլ է տվել Սուրիկ Խաչատրյանին ԱԺ չգալ, քանի որ նրա «սիրտը լավ չէ»

Նախարարը թույլ է տվել Սուրիկ Խաչատրյանին ԱԺ չգալ, քանի որ նրա «սիրտը լավ չէ»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն (լուսանկարում) այսօր հերթական անգամ չեն ներկայացել Ազգային ժողով՝ 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը։ Նախորդ անգամ նրանք քննարկումներից բացակայում էին 2014֊ի աշնանը։ Այսօր ԱԺ֊ում կայացած քննարկումից բացակայել է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով գործուղման մեջ է։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է Խաչատրյանը հերթական անգամ բացակայում մարզպետների հաշվետվության քննարկմանը, հայտարարել է, թե ինքն անձամբ է վերջինիս թույլ տվել չներկայանալ, քանի որ Խաչատրյանը վատառողջ է՝ «սիրտը լավ չէ»։

Երիցյանը Սյունիքի մարզպետի բացակայությունը չի կապում վերջինիս նկատմամբ մահափորձի մասին լուրերից հետո հանրությանը չներկայանալու ցանկության հետ։

Խոսելով մահափորձի՝ բեմադրված լինելու հավանականության մասին, նախարարն ասել է, որ այդ վարկածի հետ համաձայն չէ, և հույս է հայտնել, որ իրավապահները կբացահայտեն տեղի ունեցածը։

Tekali Taxi