հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Նաիրիտի» ղեկավարները դիմում են քայլի, որը կբացառի գործարանի վերագործարկումը․ «168 ժամ»

«Նաիրիտի» ղեկավարները դիմում են քայլի, որը կբացառի գործարանի վերագործարկումը․ «168 ժամ»

«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը փորձում է «ձեռքերը լվանալ» Կապույտ լիճ տեղամասի խողովակները վաճառելու գործից, «Ավանտյուրա՝ «Նաիրիտի» շուրջ» հոդվածում գրում է «168 ժամ» պարբերականը:

Թերթի տեղեկություններով՝ գործարանի ղեկավարները հրավիրում են նաիրիտցիներին համակարգող խմբի անդամներին ու համոզում ստորագրություն տալ, որ համաձայն են խողովակների վաճառքին: Ղեկավարության հիմնական փաստարկն աշխատավարձերի պարտքի վճարումն է:

«Սակայն, մասնագետների պնդմամբ, այդ խողովակների վաճառքի դեպքում այլևս հնարավոր չի լինի «Նաիրիտի» վերագործարկումը: Այժմ խնդիրն այն է, որ բաժնետիրոջ բացակայության պայմաններում, երբ բաժնետոմսերը շարունակում են գրավադրված մնալ ԱՊՀ Միջպետական բանկում, ո՛չ գործարանի ղեկավարությունը, ո՛չ էլ ՀՀ կառավարությունն իրավունք չունեն որևէ գույք վաճառել՝ առանց Բանկի թույլտվության:

Իսկ թույլտվություն չկա: Եվ եթե նաիրիտցիներին համակարգող խումբը տա նման համաձայնություն, ապա հետագայում դա շատ լավ «ալիբի» կլինի՝ թե՛ վաճառքն արդարացնելու (եթե Բանկը հաշիվ պահանջի), և թե՛ վերագործարկման հարցն օրակարգից հանելու համար: Խողովակները վաճառելու գաղափարի հեղինակները հաշվի չեն առել նաև, որ համակարգող խմբի անդամները լիազորված չեն բոլոր նաիրիտցիների անունից նման համաձայնություն տալ: Ընդ որում, այդ խողովակների վաճառքից ստացված գումարը չի բավականացնի նաիրիտցիների աշխատավարձի ամբողջ պարտքը մարելու համար: Կստացվի, որ այդպիսով կլուծեն միայն 1-2 ամսվա աշխատավարձի խնդիր ու հետո կմոռանան պարտքի մասին», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում